ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Շարպանտիե. Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ գուցե ստորագրվի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Շարպանտիե. Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ գուցե ստորագրվի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
01.06.2017 | 17:51

Համաձայնագիրը երկար և հստակ բանակցային գործընթացի արդյունք է և ընդգրկում է մեծ, ընդարձակ թեմատիկա՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ պատասխանելով հարցին, թե տեսնո՞ւմ է նախադրյալներ, որ նոյեմբերին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի:

«Ես հույս ունեմ, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ կստորագրվի: Ֆրանսիան ջատագովներից մեկն է, որ Հայաստան-ԵՄ բանակցությունները սկսվեն, Ֆրանսիան բազմիցս պաշտպանել ու հանդես է եկել հօգուտ Հայաստանի: Ինչ վերաբերում է համաձայնագրի ստորագրմանը, դա շատ կարևոր է, համոզված եմ, որ կստորագրվի` թեկուզ տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու համար»,- հավելեց դեսպանը:
Հարցին, թե ինչո՞ւ չի հրապարակվում համաձայնագրի նախնական տեքստը, դեսպանն ի պատասխան նախ ասաց, որ այդ հարցը պետք է ուղղել ԵՄ ներկայացուցչությանը, հետո հավելեց. «Ես որքան գիտեմ, համաձայնագրերը հրապարակվում են հենց ստորագրվելուց հետո»:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ